Տրդատ 3-ի ներքին քաղաքականություն

Հայ ժողովրդի պատմության մեջ 301 թվականին տեղի ունեցավ դարակազմիկ մի իրադարձություն. Տրդատ III Մեծ Արշակունին (298-330) քրիստոնեությունը ճանաչել է պետական պաշտոնական կրոն։Հայաստանի առաջին եկեղեցին՝ Սուրբ Թադևոսի վանքըՀայոց եկեղեցու առաջին հիմնադիրներն են եղել սուրբ Թադեոս (քարոզչության տարիները՝ 35-43) և սուրբ Բարդուղիմեոս (44-60) առաքյալները։ Այսպիսով, հայ եկեղեցին ունի առաքելական ծագում։ Հայոց Եկեղեցին, սովորաբար, ազգային անվանումն է գործածել և վարդապետական անվան կիրառման սովորություն չի ունեցել։ Նա գոհանում է պարզապես Հայաստանի, Հայոց կամ Հայ կոչումներով, իսկ սուրբ, առաքելական, ուղղափառ կամ այլ կոչումները գործածում է լոկ որպես պատվանուն։ Առաքելականության կնիքը, որը Հայոց Եկեղեցին յուրացրել է և պաշտոնական գրագրության մեջ համարձակորեն գործածում է, մի կողմից հաստատում է նրա սկզբնական ու նախնական ծագումը, և մյուս կողմից հավաստում է նրա ուղղակի և ինքնուրույն սկզբնավորությունը՝ առանց ուրիշ հնագույն եկեղեցու հետ առնչելու։Հայաստանի եկեղեցու 1-3-րդ դարերի պատմությունը թաղված է խավարի և խորհրդավորության մեջ։ Շատերը հաճախ Հայաստանում քրիստոնեության պետականորեն ընդունումը շփոթում են քրիստոնեության Հայաստան մուտք գործելու հետ։ Այնուամենայնիվ, կան տվյալներ, որոնք խոսում են այդ Եկեղեցու, Հայաստանի հնագույն եպիսկոպոսական աթոռների գոյության մասին։ Պահպանվել է դեռևս Քրիստոսից հետո առաջին դարում Գողթնի Եկեղեցու հիմնադրման ավանդությունը, ըստ որի Բարդուղիմեոս առաքյալը Կումսիին ձեռնադրում է Գողթն գավառի եպիսկոպոս։ Պահպանվել է նաև Արտազի Աթոռի հնագույն գավազանագիրքը՝ կազմված 649 թվականին, ըստ որի. «Թադեոս առաքյալը Արշակունյաց Սանատրուկ թագավորի ժամանակ եկավ Հայաստանի Շավարշան քաղաքը, և ավետարանական լույսով լուսավորեց այնտեղի հավատացյալներին, իր աշակերտ Զաքարիային ձեռնադրեց քաղաքի եպիսկոպոս և ինքը գնաց երկրի այլ կողմերի հեթանոսներին քարոզելու։ Ասվում է, թե այս Զաքարիան նահատակվել է հայոց Երվանդ թագավորի ձեռքով, Փրկչի համբարձումից 42 տարի հետո։Սուրբ Գրիգոր Լուսավորիչ

Դվին Մայրաքաղաք

Դվին մայրաքաղաքը կառուցվել է այդ հին բնակավայրի տեղում Խոսրով Կոտակ թագավորի օրոք (330-338) 335 թվականին
Միջնադարյան Հայաստանի մայրաքաղաք Դվինի ավերակները գտնվում են Արարատի մարզի Արտաշատ քաղաքի հարևանու­թյամբ: Քաղաքն ընդգրկել է մոտ 400 հա տարածք: Ամենածաղկուն շրջանում բնակ­չությունը կազմել է 100.000-150.000:

Հնավայրի կենտրոնական հատվածում բարձրանում է մի բլուր՝ Դուին, Դվին, Դաբիլ (արաբերեն) անվանումով, որի գագաթին հիմնարկվել է քաղաքի միջնաբերդը, հզոր պարիսպներով, 40-ից ավելի կիսաբոլոր աշտարակներով: Միջնաբերդը բոլոր կողմերից գոտևորել են քաղաքային ընդարձակ թաղամա­սերը: Քաղաքային թաղա­մասերը ևս պարսպված են եղել հզոր պարիսպներով, որոնց մասին տեղեկացնում է արաբ պատմիչ և աշխարհագիր Մուկադասին:

Դվինն իբրև բնակավայր հայտնի է տակավին Ք.ա. III հազ.: Ք.ա. VIII դ. բնակավայրը ենթարկվում է հարձակման՝ Արարատյան դաշտ ներխուժած ուրարտացիների կողմից: Հուշարձանի ստորին շերտերում ամենուրեք նկատելի են հրդեհի և ավերածությունների հետքերը: Հելլենիստական և անտիկ դարաշրջանում Դվինն Արտաշատ մայրաքաղաքի  արվարձաններից էր, նրա տնտեսական մատա­կա­րարներից մեկը:

Հռոմեական զորավար Կուրբուլունի արևել­յան արշավանքների ժամանակ (58-59 թթ.), Արտաշատի հետ միաժամանակ գրավվեց, հրդեհվեց նաև Դվինը` ա­մա­յանալով մինչև IV դ. 30-ական թվականները, երբ հայոց Խոսրով Կոտակ Արշակունի թագավորն այն հռչակեց արքունական նստոց՝ Ոստան Հայոց: 481 թ. տանուտեր Սա­հակ Բագրատունին Դվինը հայտարարեց մարզպանական Հայաստանի մայրաքա­ղաք: Այդ կարգավիճակը փոփոխաբար քաղաքը պահպանեց մինչև 930 թ., երբ հայոց Աբաս Բագրատունի թագավորը մայրաքաղաքը Դվինից տեղափոխեց Շիրակ՝ Կարս:

470-ական թվականներից սկսած քաղաքը համարվում էր և հայոց հոգևոր կենտ­րոնը։

Աստիճանաբար Դվինը վերածվեց հասարակական-տնտեսական, առևտրական, մշակութային խոշոր կենտրոնի` իր ուրույն տեղն ապահովելով Մեր­ձավոր արևելյան քաղաքների շարքում: Այն իրավամբ եղել է դասական քաղաք իր բոլոր ատրիբուտներով, ժամանակի խոշոր քաղաքին բնորոշ ներքին կուռ կառուց­վածքով գործող հասարակական որոշակի ինստիտուտներով ու օրենքներով, տնտե­սական-վարչական բաժանումներով, կառուցողական սկզբունքներով, առևտրական ամենալայն կապերովդրամական շրջանառությամբշուկայական ընդգրկուն հարա­բերություններով, կրթական-մանկավարժական հաստատություններով, ուր սովորել են ժամանակի շատ փայլուն մտածողներ՝ Հովհան Մայրագոմեցի, Վրթանես Քերթող, Ստեփանոս Սյունեցի, երաժիշտ Գրիգոր Գռզիկ և ուրիշներ:

Կառուցվում են մի շարք մոնումենտալ շինություններ, ինչպիսիք են միջնաբերդի Սյունազարդ դահլիճը, Ս. Գրիգոր եռանավ խոշորածավալ տաճարը և այլ շինություն­ներ: Քաղաքի պաշտպանական և առևտրական ընդլայնման խնդիրներով շահագր­գռված էին և սասանյան արքաները, քանզի Դվինը Սասանյան Իրանի ենթակայու­թյան տակ գտնվող մաքսային խոշոր կենտրոններից էր:

Դվինի առևտրական ընդգրկուն կապերի վկայությունն են պեղումների միջո­ցին գտնված բուզանդական և սասանյան դրամականմիավորներըկավե կնքա­դրոշմները, որոնք մասամբ օգտագործվում էին առևտրական հակերը կնքելու համար:

Քրիստոնեությունը և հեթանոսությունը հայաստանում

Հայ հեթանոսություն, նաև Հայ բնիկ կրոն՝ կրոն և կրոնական շարժում, որը տարածված է եղել Հայքում մինչև Քրիստոնեության ընդունումը 301 թվականին

Հեթանոսության ժամանակակից պատմությունն իր արմատներն ունի 19-րդ դարի գրական հեթանոսական շարժման (Դ․ Վարուժան) և 20-րդ դարի առաջին կեսի հայ զորավար և քաղաքական փիլսոփա Գարեգին ՆժդեհիՑեղակրոն շարժման մեջ։ Հեթանոսականությունը ստացավ պաշտոնական ճանաչում 1991 թվականին՝ Հայաստանի անկախությունից հետո, ի դեմս Արորդիների ուխտհասարակական կազմակերպության։

Թեև կազմակերպված կրոնն իր վերջնական տեսքով ի հայտ եկավ միայն մ.թ.ա. 3-րդ դարում, կրոնի արմատները ձգվում են մինչև Ուրարտու և հալդիզմի նախահեթանոսական կրոնը, ինչպես նաև հնագույն մերձավոր արևելքի կրոններըը։ Հեթանոսության վրա մեծ ազդեցություն ունեցան ինչպես զրադաշտականութունն, այնպես էլ հելլենիստական բազմաստվածությունը, բայց կրոնը հիմնականում պահպանեց իր եզակիությունը

Համաձայն 2011 թվականի Հայաստանի մարդահամարի տվյալների, Հայաստանում 5,139 մարդ իրեն համարում է հեթանոս, և 10 տարվա ընթացքում այդ թիվը հնարավոր է որ կրկնապատկվել կամ նույնիսկ եռապատկվել է