Իմ Կոմիտասը

Տեղեկատվական տարբեր աղբյուրներից տեղեկություններ Կոմիտասի մասին

Սողոմոն Գևորգի Սողոմոնյանը ծնվել է 1869 թվականի սեպտեմբերի 26-ին (հոկտեմբերի 8-ին) Թուրքիայի Քյոթահիա քաղաքում`   երաժշտասեր մի ընտանիքում: Նա մեկ տարեկանում զրկվում է մորից, իսկ տասը տարեկանում կորցնում է հորը: Ապրում է իր տատի հետ մինչև 1881 թվականը, երբ իրենց հայկական թեմի առաջնորդը գնում է Էջմիածին եպիսկոպոս օծվելու համար։ Գևորգ Դ Կաթողիկոսն առաջնորդին պատվիրում է, որ նա իր հետ մեկ որբ երեխա բերի Էջմիածնի վանքում կրթություն ստանալու համար

Պապ թագավորի սպանության առեղծվածը

Հույն զորավարներն իրենց բանակում փառավոր հացկերույթ են կազմակերպում և հայոց Պապ թագավորին հրավիրում ընթրիքի։ Նրանք մեծ պատվով ու արժանավորությամբ ընդունում են հայոց թագավորին, բերում, բազմեցնում կերուխումի սեղանի գլխին։ Երբ Պապ թագավորը մտնում է Տերենտ զորավարի սենյակը, տեսնում է, որ սենյակի չորս պատերի տակ կանգնած են լեգեոնի ասպարակիր զինվորները՝ ձեռներին՝ վահան, գոտիներում՝ սակր։ Իսկ սենյակից դուրս դարձյալ կազմ ու պատրաստ կանգնած էին լավ սպառազինված զինվորներ՝ վրայից սովորական զգեստ հագած։ Պապին թվում է, թե այդ բոլոր զինվորները իր պատվի համար են պահակ կանգնած։ Մինչ Պապը սեղանի գլխին նստած ընթրիք էր վայելում, նրա թիկունքին կանգնած սակրավոր զինվորներն աստիճանաբար շատանում են և շրջապատում նրան։ Գինեխումի ժամանակ ուրախության առաջին բաժակը մատուցում են Պապ թագավորին, և նույն պահին հնչում է թմբուկների ու սրինգների, քնարների ու փողերի ներդաշնակ ձայնը։ Այդ վայրկյանին էլ վահանակիր զինվորներին ազդանշան է տրվում։ Եվ մինչ Պապը ուրախության գինու ոսկե թասը ձեռին բռնած՝ բերանին էր մոտեցնում և նայում գուսանների խմբին, իսկ աջ ձեռը դրել էր աջ ազղրին կապած ղաշույնի կոթին, թագավորի թիկունքին կանգնած երկու սակրավոր զինվորներ, սպասավորման ոսկեպորտ վահաններով պատսպարված, իրենց սակրերը միասին բարձրացնելով, զարկում են Պապ թագավորին, մեկի հարվածից թագավորի վիզն է կտրվում, մյուսից՝ աջ ձեռի թաթը, որ դրված էր դաշույնի կոթի վրա։ Պապ թագավորը բերանքսիվայր ընկնում է սեղանին, թասով գինին խառնվում է պարանոցից հոսող արյանը, և նա տեղնուտեղը մեռնում է։ Սեղանատանը աղմուկ ու շփոթություն է ընկնում, ընթրիքին ներկա Պապի ուղեկից իշխան Գնել Անձևացին իսկույն իր բազմած տեղից վեր է թռնում, քաշում սուրը և սպանում թագավորին սպանող զինվորներից մեկին։ Այդ պահին հունաց Տերենտ զորավարը քաշում է սուրը և հարվածում Գնելի գլխին։ Սուրը կտրում է Գնելի գլխի սկավառակը և շուռ տալիս աչքերի վրա։ Գնելը ընկնում է մեռնում, իսկ ներկաներից ոչ ոք այլևս չի հանդգնում հույն զինվորների դեմ ըմբոստանալ:

Հայաստանը 6-րդ և 7-րդ դարերում

Ժամանակահատված՝ ապրիլ 18-22

Առաջադրանք

Բյուզանդական քաղաքականությունը Արևմտ­յան Հայաստանում:
Բյուզանդական կայսրության ազդեցության ոլորտում գտնվող Արևմտյան Հայաստանն ընդգրկում էր Մեծ Հայքի արևմտյան մասը և Փոքր Հայքը։ Հուստինիանոս I կայսրը կայսրության կենտրոնական կառավարումն ուժեղացնելու նպատակով մի շարք միջոցառում­ներ է իրականացնում։ Նա ռազմավարչական բա­ժանումներ կատարեց Արևմտյան Հայաստանում։ Խախտելով հայկական իշխանական տների համա­կարգը` կայսրը կառավարումը հանձնեց բյուզան­դական զինվորական պաշտոնյաներին, վերացրեց Արևմտյան Հայաստանում պահպանվող հայկա­կան հինգ ինքնուրույն իշխանությունները։ Դրանց փոխարեն ստեղծվեցին Առաջին Հայք, Երկրորդ Հայք, Երրորդ Հայք և Չորրորդ Հայք նահանգները։ Այդ ընթացքում Հուստինիանոսն օրենք հրապարա­կեց, որով, խախտելով միայն արական (հորից որ­ դու) գծով նախարարական կալվածքները ժառան­գելու կարգը, այդ իրավունքը տվեց նաև կանանց ու աղջիկներին։ Դրա հետևանքով նախարարական հողային տիրույթները մասնատվում էին։ Այդ ամե­նը ծանրացրեց հայ ժողովրդի վիճակն Արևմտյան Հայաստանում։

Արտավան Արշակունու գլխավորած ապս­ տամբությունը:
Վիճակն ավելի է վատթարանում, երբ կայսերական պաշտոնյաները բռնություններ են գործադրում հայ իշխանների նկատմամբ, ծանրացնում հարկերը։ Ի պատասխան այդ քաղաքականության՝ 539 թ. հայերն ապստամ­բում ու սպանում են բյուզանդական կառավարչին։ Հուստինիանոսը պատժիչ զորք է ուղարկում։ Տեղի ունեցած ճակատամարտում բյուզանդական զորավարին նիզակով սպանում է ապստամբու­թյան ղեկավար Արտավան Արշակունին։ Կայսեր ուղարկած նոր զորքի նոր հրամանատարը դա­վադրաբար սպանում է իր մոտ գնացած Հովհան­նեսին` Արտավանի հորը։ Ապստամբներն օգնու­թյան համար դիմում են պարսից արքային։ Օգտվե­լով առիթից՝ պարսիկները պատերազմ են սկսում Բյուզանդիայի դեմ։ Արտավանն իր եղբոր հետ ստիպված հեռանում է Բյուզանդիա` կայսեր մոտ ծառայության։ 548 թ. նա մասնակցում է կայսրության մայրաքաղաքում զո­րավար Արշակ Արշակունու` Հուստինիանոսի դեմ կազմակերպած խռովությանը։ Սակայն խռովու­թյունը բացահայտվեց եկեղեցական մասնակից բյուզանդացիների մատնությամբ։ Հուստինիանո­սը, ի թիվս մյուսների, Արտավանին պաշտոնանկ է անում և արգելափակում պալատում հետագա պա­տերազմներում օգտագործելու նպատակով։

Քաղաքական իրավիճակն Արևելյան Հայաս­տանում:
Վահան Մամիկոնյանից հետո իշխանու­թյունն անցավ եղբորը` Վարդ Պատրիկին։ Նրա օրոք հայոց կաթողիկոս Բաբգեն Ա–ն 506 թ. գումա­րեց եկեղեցական ժողով, որով ուղենշվեց Հայ եկե­ղեցու դավանաբանական ինքնուրույնությունը։ Հայոց կաթողիկոս Ներսես Բ Բագրևանդցու ջանքերով հրավիրվեց Դվինի 554 թ. ժողովը, որն ընդունեց Հայոց աշխարհի միաբանության ուխտը։ Դրանով վերջնականապես հաստատվեց Հայ առա­քելական եկեղեցու ազգային ինքնուրույնությունը։

Հայոց ապստամբությունը և պարսկա-բյու­զանդական

564 թ. Հայաստա­նում մարզպան նշանակված պարսիկ Սուրենի օրոք ավելի ծանրացան հարկերն ու տուրքերը, սաստկացան կրոնական հալածանքները։ Դվի­նում Սուրենը փորձեց հիմնել մի ատրուշան, իսկ Ս. Գրիգոր եկեղեցին վերածեց պահեստի։ Նա սպանեց Մանվել Մամիկոնյանին։ 571 թ. հայ ժո­ղովուրդը ապստամբեց Մանվելի եղբոր` Վարդան Մամիկոնյանի (Վարդան Կրտսեր) գլխավորու­թյամբ։ Կռվի ժամանակ Սուրեն մարզպանը սպան­վեց Դվինում։ Բյուզանդական կայսեր ուղարկած զորքի օգնությամբ Վարդանը ջախջախեց պարսից զորքի մնացորդները։ Պարսից արքան պատժիչ զորք է ուղարկում։ Սակայն պարսիկները նորից պարտություն են կրում։ Վերսկսված պարսկա–բյուզանդական պա­տերազմի ընթացքում պարսիկները ներխուժում են Հայաստան։ Նրանց դեմ դուրս է գալիս Վարդանը և պարտության մատնում։

Հայաստանի 591 թ. պարսկա–բյուզանդական բաժանումը։
591 թ. Հայաստանը բաժանվում է Բյուզանդիայի և Պարսկաստանի միջև։ Այդ բաժանումով երկրի մեծ մասն անցնում է Բյուզանդիային։ Արևմտյան Հայաստանի տարածք­ներից կազմավորում է 5 խոշոր նահանգներ։ Նվաճողները ծրագրել էին հայոց զորքերը օգ­տագործել իրենց տերությունների հեռավոր սահ­մաններն օտար ներխուժումներից պաշտպանելու նպատակով։ Սակայն հայ զինվորականները ապս­տամբում էին և հրաժարվում հայրենիքից դուրս կռվելուց։ Նրանցից էր Սմբատ Բագրատունին։ Նա ազատագրական շարժում էր սկսել հայրենիքում։ Կայսեր հրամանով Սմբատին դավադրաբար ձեր­բակալում են և ստիպում կրկեսում մենամարտել գազանների հետ։ Բռունցքի հարվածով նա սպա­նում է արջին, ապա խեղդում է առյուծին, այնու­հետև փախուստի մատնում ցլին։ Հանդիսականնե­րի պահանջով կայսրը նրան ազատ է արձակում։ Հայաստանի բյուզանդական տիրապետության տակ անցած մասում` Ավանում, բյուզանդացիները քաղկեդոնական հակաթոռ «կաթողիկոսություն» են հիմնում և պայքար ծավալում Դվինում գտնվող Հայ առաքելական եկեղեցու կաթողիկոսական աթո­ռի դեմ։ Սակայն հայերին քաղկեդոնականություն պարտադրելու ծրագիրը խափանվում է, քանի որ, ըստ Սեբեոսի, «շատերն արհամարհեցին հրամանը, ամուր մնացին իրենց տեղում»։

Գրականություն՝

  1. Մելքոնյան Աշոտ- Հայոց պատմություն, էջ 50-55
  2. Մելքոնյան Ա․- Հայոց պատմության ակնարկներ : (հնագույն ժամանակներից մինչև XX դ. վերջը), էջ 96-102
  3. Սարգսյան Ա., Հակոբյան Ա.- Հայոց պատմություն, էջ 69-75