Արտավազդ Բ. պատիվը կյանքից վեր

Առաջադրանք՝ Պատմական իրադարձության վերլուծություն

Ք.ա. 36 թ. աշնանը հսկայական կորուստներով հռոմեական բանակը նահանջեց դեպի Հայաստան: Անընդհատ հարձակումներով պարթևներն ուժասպառ արեցին հակառակորդին: Նահանջի 27-րդ օրը հռոմեացիները վերջապես հասան Արաքսին: Պլուտարքոսն այսպես է նկարագրում գետանցումը. «Երբ հռոմեացիները, բարեհաջող հասնելով գետի հանդիպակաց ափը, ոտք դրեցին հայկական հողի վրա… համբուրում էին քարերն ու ավազը և իրար գրկելով` ուրախությունից լաց էին լինում»: Հռոմեացիների ընդհանուր կորուստը կազմում էր 44 հազար զինվոր: Քիչ չէր նաև պարթևների կորուստը: Արտավազդ II-ը պատշաճ ու հոգատար վերաբերմունք ցույց տվեց պարտվածներին: Առատ պարենավորումն ու վիրավորների խնամքը փրկեցին շատերի կյանքը: Թեև Անտոնիոսը ցանկանում էր վրեժխնդիր լինել Արտավազդից, սակայն պահն անպատեհ էր, և նա շտապեց բանակը դուրս բերել Հայաստանից ու մեկնել Եգիպտոս իր կնոջ` թագուհի Կլեոպատրայի մոտ: Հռոմի Ծերակույտին ուղարկված պաշտոնական զեկուցագրում Անտոնիոսն իր ապաշնորհությունն ու մեղքը թաքցնելու նպատակով ռազմական վիթխարի ծախսերն ումարդկային ահռելի կորուստները բացատրում էր իբրև թե հայոց թագավորի դավաճանությամբ: Խորհելով, թե ինչ ճանապարհներով կարող է մարել հսկայական ծախսերը, որ պատճառվել էր գանձարանին, և ինչպես կարող էր, թեկուզ դույզն-ինչ վերականգնել վարկաբեկված հեղինակությունը, Անտոնիոսը ծրագրում է գրավել և կողոպտել Հայաստանը: Դիմելով խորամանկության` նախ փորձում է Արտավազդին ծուղակը գցել: Անտոնիոսը հայոց արքային հրավիրում է Ալեքսանդրիա` իբր պարթևների դեմ հաջորդ տարի ձեռնարկելիք արշավանքի ծրագիրը քննարկելու: Արտավազդը մերժում է այդ հրավերը: Այնժամ Անտոնիոսը հատուկ խնամախոսներ է ուղարկում Արտաշատ` Արտավազդին հրավիրելով Ալեքսանդրիա` հայոց արքայադստեր և իր ու Կլեոպատրայի որդի Ալեքսանդրի ամուսնության հարցը քննարկելու: Մերժում ստանալով` Անտոնիոսը 60-հազարանոց բանակով Ք.ա. 34 թ. ամռանն արշավում է Հայաստան և ուղղվում դեպի Արտաշատ: Ցանկանալով երկիրը զերծ պահել ավերածություններից ու զոհերից` Արտավազդ II-ը որոշում է բանակցել հռոմեական եռապետի հետ: Անշուշտ, դա ազնիվ, ինքնազոհ, սակայն միամիտ քայլ էր: Բանակցությունների ընթացքում Արտավազդն իր ընտանիքի հետ ձեnբակալվում է, ապաշղթայակապ ուղարկվում է Ալեքսանդրիա: Անտոնիոսի այս տմարդի քայլը դատապարտել են անգամ իրենք` հռոմեացիները: Դիոն Կասիոսը գրում է, թե Անտոնիոսն Արտավազդին «խաբելով, ձերբակալելով ու շղթայելով մեծապես վարկաբեկել է հռոմեական ժողովրդի հեղինակությունը»: Տակիտոսն Անտոնիոսի այդ քայլը համարում է «անպատիվ արարք», իսկ Պլուտարքոսը` «ուխտադրուժ»: Հայաստանը հռչակելով իր անչափահաս որդու` Ալեքսանդրի թագավորություն և այստեղ թողնելով հռոմեական կայազոր` Անտոնիոսը, նախապես թալանելով արքունի գանձերը, հսկայական ավարով ու գերիներով վերադառնում է Եգիպտոս: Հայոց թագաժառանգ Արտաշեսը հանդուգն հարձակմամբ փորձում է ազատել գերի արքային ու իր հարազատներին, սակայն ապարդյուն: Պարտություն կրելով` Արտաշեսը ապավինում է պարթևներին և ապաստան գտնում նրանց մոտ: Ալեքսանդրիայում Անտոնիոսը կազմակերպում է հաղթահանդես, որի ընթացքում հայոց արքան ու իր ընտանիքի անդամները ոսկե շղթաներով շղթայված անցնում են քաղաքի փողոցներով: Հռոմեացի զորավարը նրանց հորդորում է ներում հայցել, խոնարհվել Կլեոպատրային և նրան մեծարանքի խոսքեր շռայլել: Սակայն հայոց արքան ու թագուհին և իրենց զավակները անցնում են հպարտ ու արժանապատիվ: Ժամանակակից հույն պատմիչը գրում է. «Նրանք ցույց տվեցինիրենց ոգու արիությունը»: Հայերի այդ կեցվածքը մեծ տպավորություն է թողնում, իսկ զայրացած Կլեոպատրան, չներելով նրանց, կարգադրում է զնդան նետել:

Իհարկե շատ ծանր է կարդալ, տեսնել եւ գիտակցել, որ Հայաստանը միշտ եղել է կռվախնձոր, նրանից միշտ օգտվել են եւ հաճախ մեղքը գցել են հենց Հայաստանի վրա։ Այս դեպքում ամեն ինչ կրկնվում է։ Հօոմեացիները պարտվեցին եւ մեղքը գցեցին հայերի վրա։ Բայց աստեղ նաեւ շեշտվում է այն փաստը, որ հայոց արքաները միշտ հպարս են եղել եւ ոչ մի դեպքում չեն խոնարհվել ուրիշների առջեւ։ Այստեղ Արտավազդ չխոնարհվեց Կլեոպատրայի առջեւ եւ դա ոչ միայն նրան արժանապատվությանն էր վերաբերում այլ նաեւ Հայաստանի ինքնավարության արցն էր այդտեղ դրված։ Եթե հայոց արքան խոնարհվեր դա կնշանակեր, որ Հաձաստանը արդեն ինչ որ կերպեվ կախված է Հռոմից եւ Եգիպտոսից։

Желания-Երազանքներ

Желания

Այժմ երեկո է։ Մեզ մոտ ազատ ժամ է։ Մենք նստած ենք սենյակում և խոսում ենք մեր երազանքների մասին, ով ինչ է ուզում։ Խոսում է Սամիրը․

-Ես ուզում եմ ճանապարհորդել։ Ես ուզում եմ տեսնել մոլորակի հետաքրքիր և հանրաճանաչ վայրերը։

Սաբինա ասում է․

-Իսկ ես ուզում եմ դառնալ հանրաճանաչ գրող, ուզում եմ ճանապարհորդել, գրքեր գրել իմ տպավորությունների մասին։ Ես ուզում եմ հանդիպել հանրահայտ մարդկանց հետ և նրանց մասին գրել հետաքրքիր պատմություններ։ Իսկ դուք կգնեք իմ գրքերը և պատմեք, որ դուք ճանաչում եք գրողին։

Մենք բոլորս սկսեցինք ծիծաղել։ Դա շատ մեզ տարօրինակ թվաց, որովհետեև դա շատ հեռավոր ապագայում էր։ Հետո խոսեց Էնտոնին․

Իսկ ես ուզում եմ դառնալ բարձր որակավորումով բժիշկ։ Ես կբացեմ իմ անհատական կլինիկան և կսկսեմ բուժել մարդկանց։

Մենք բոլորս գիտենք, որ դա ճիշտ է։ Էնտոնին կդառնա շատ լավ բժիշկ, որովհետև նա սիրում է բժշկությունը և միշտ բոլորից լավ է սովորում։ Այժմ խոսում է Ահմեդը․

-Իսկ ես ոզում եմ դառնալ հանրաճանաչ ֆուտբոլիստ և խաղալ ամենալավ ֆոտբոլային ակումբում։ Դուք կգաք խաղարկությանը , իսկ հետո կխնդրեք իմ ստորագրությունը։ Իսկ ես կմտածեմ, թե այս ով է ուզում իմ ստորագրությունը՞։ Երևի ծանոթներիցս։ Այո դա Էնտոնին է, կամ Սամիրը՝ իմ ընկերները։ Մենք միասին սովորում էինք Ուկրաինայի Սումի քաղաքի նախապատրաստական ֆակուլտետում։

Մենք նորից ծիծաղում ենք, ախր այդ ամենը շուտ չի լինի։

Իսկ հիմա մենք սովորական ուսանողներ ենք։ Մենք սովորում ենք ռուսերեն լեզուն, որովհետև հաջորդ տարի մենք պետք է սովորենք համալսարանի բժշկական, կամ ինժեներական, տնտեսագիտական կամ հումանիտար ֆակուլտետներում։ Մենք երազում ենք ապագայի մասին։ Այն հիանալի է լինելու
Сейчас вечер. У нас свободное время.
Мы сидим в комнате и говорим о своих
желаниях, кто чего хочет.
Говорит Самир:
 Я хочу путешествовать. Я хочу
посмотреть интересные и известные
места на планете.
Говорит Сабина:
– А я хочу стать известным писателем,
хочу путешествовать, писать книги о своих впечатлениях. Я хочу
встретить известных людей и тоже написать о них интересные
истории. А вы будете покупать мои книги и рассказывать, что вы
были знакомы с писателем.
Мы все смеёмся. Это кажется нам очень необыкновенным,
потому что это очень далёкое будущее. Тогда говорит Энтони:
– А я хочу стать высококвалифицированным врачом. Я открою
частную клинику и буду лечить людей.
Мы все знаем, что это правда. Энтони будет очень хорошим
врачом, потому что он любит медицину и всегда учится лучше
всех.
Теперь говорит Ахмед:
– А я хочу стать известным футболистом.
Играть в самом лучшем футбольном
клубе. Вы будете приходить на матч, а
потом просить автограф. А я буду
думать, кто это просит автограф? Кто-то
знакомый? Да, это же Энтони или
Самир, мои друзья. Мы вместе учились
на подготовительном факультете в
городе Сумы в Украине. Это было очень
давно.
Мы снова все смеёмся. Это будет ещё не скоро.

А сейчас мы – обыкновенные студенты. Мы изучаем русский
язык, потому что в следующем году мы будем учиться на
медицинском или инженерном, экономическом или гуманитарном
факультетах в университете.
Мы мечтаем о будущем. Оно будет прекрасным.

Что когда нужно делать

Что когда нужно делать


Утром мне нужно умыться, почистить зубы,
сделать зарядку, одеться и не опоздать на
занятия.
На уроке мне нужно внимательно слушать
преподавателя, правильно читать, переводить,
повторять фразы, писать слова в тетрадь и в
словарь.
Потом мне нужно купить продукты и
приготовить обед, помыть посуду, убрать в
комнате и на кухне.
Вечером мне нужно делать домашнее
26
задание: читать текст, понимать его, переводить непонятные
слова, писать упражнения в тетради, учить новые слова.
А ещё вечером мне нужно не только учиться, но и отдыхать.

Առավոտյան ինձ պետք է արթնանալ, լվացվել և ատամներս լվանալ, կատարել առավոտյան մարմնամարզություն, հագնվել և չուշանալ պարապմունքներից։

Դասի ժամանակ ես պետք է ուշադիր լսեմ ուսուցչին, ճիշտ կարդալ, թարգմանել, կրկնել արտահայտությունները, բառերը գրել տետրի և բառարանի մեջ։

Հետո ես պետք է գնեմ մթերք և պատրաստեմ ճաշը, լվանամ աթսեները, հավաքեմ սենյակը և խոհանոցը։

Երեկոյան ես պետք է կատարեմ տնային առաջադրանքները, կարդամ տեքստը, հասկանամ այն, թարգմանել անհասկանալի բառերը, գրել տետըրում վարժություններ, սովորել նոր բառեր։ Եվ նաև երեկոյան ես ոչ միայն պետք է սովորեմ , այլ նաև հանգստանամ։

Տիգրան Մեծի օրոք Մեծ Հայքի թագավորությունը հասավ իր հզորության գագաթնակետին։ Պարտության մատնելով Պարթևական թագավորությանը և ստանալով Սելևկյան գահը՝ Հայաստանը կարճ ժամանակով դարձավ Առաջավոր Ասիայի հզորագույն պետությունը. Տիգրան Մեծի տերությունը տարածվում էր Կասպից ծովից մինչև Միջերկրական ծով, Կովկասյան լեռներից մինչև Միջագետքի անապատները։

Մենք առանձնացրել ենք հետաքրքիր փաստեր Տիգրան Մեծի մասին

1.Տիգրան մեծը պատանդ է եղել պարթևների մոտ շուրջ 20 տարի:

2.Հայտնի է, որ Տիգրանը  մահապատժի է ենթարկել որդուն՝ Զարեհին՝ դավաճանության համար։

3.«Տիգրանակերտ» անունով 4 քաղաք է հիմնադրել: Բայցի այդ, Տիգրան Մեծի անունն են կրում/կրել…

  • Տիգրան Մեծի պողոտան, որը գտնվում է Երևանի Կենտրոն և Էրեբունի վարչական  շրջաններում։
  • Տիգրան Մեծ զբոսայգին, որը գտնվում է Նոր Նորք համայնքում:
  • Տիգրան Մեծ հյուրանոցը, որը գտնվում է Երևանի   Հանրապետության Հրապարակից ոչ հեռու:
  • «Տիգրան Մեծ» հրատարակչություն՝ Հիմնադրվել է 1968 թվականին`որպես Հայաստանի Կոմկուսի Կենտկոմի տպարան:
  • Տիգրան Մեծ փողոցը Գյումրիում:

4.45 տարեկան հասակում Տիգրան մեծն ամուսնացել է 12 ամյա Կլեոպատրա Պոնտացու հետ։

5.Աշխարհում Տիգրան Մեծին նվիրված ավելի շատ օպերա է գրվել, քան մեկ այլ գահակալի: Եվրոպայի կոմպոզիտորները Տիգրան Մեծին նվիրել են 24 օպերա, բացի այդ, 17 օպերա նվիրված է Միհրդատ Եվպատորին, որոնց մեջ Տիգրանը գլխավոր հերոսներից է:

Այդպիդիք են…

  • Տոմազո Ալբինոնի   «Տիգրան, արքա Հայաստանի»», 1697 թ․
  •  Անտոնիո Մ․ Բոնոնչինի « Տիգրան` արքա Հայաստանի» » ,1710 թ․
  • Պիետրո Բերնարդոնի « Տիգրան՝ արքա Հայաստանի» », 1710թ
  • Ալեսանդրո Սկարլատի « Տիգրան»»,  1715թ․
  • Ֆրանչեսկո Գասպարինի « Տիգրան»»,  1719թ.
  • Անտոնիո Վիվալդի  « Տիգրան»»,  1724 թ․
  • Ջեմինիանո Ջակոմելլի « Տիգրան» », 1733թ․
  •  Ջուզեպե Պագանելլի « Տիգրան»»,  1733թ․
  • Սանտո Լապիս « Տիգրան»»,  1739թ.
  • Ջուզեպե Արենա « Տիգրան»»,  1741թ
  • Դանիել Դալ Բարբա « Տիգրան»»,  1744թ․
  • Անտոնիո Պալելլա « Տիգրան»»,  1745թ․
  • Ջովանի Լամպունիանի « Տիգրան»»,  1747թ․
  • Ջուզեպե Կարկանի « Տիգրան»»,  1750թ․
  • Իգնացիո Սելոնիատ « Տիգրան»»,  1757թ․
  • Նիկոլո Պիչինի « Տիգրան»»,  1761 թ․
  • Անտոնիո Տոցցի « Տիգրան»»,  1762թ․
  • Ջուզեպե Կոլլա  «Տիգրան» », 1767թ․
  • Պիետրո Ալեսանդրո Գուլիելմի « Տիգրան»»,  1767թ.
  • Վինչենցո Ռիգինի « Տիգրան»»,  1795թ․

6.Տիգրան Մեծը մեծ նշանակություն է տվել կրթության ու գիտությանը՝ իրեն շրջապատելով ուսյալ մարդկանցով: Հատկանշական է, որ Տիգրան Մեծի որդի Արտավազդի գրած ողբերգությունները որոշակի չափով պահպանվել ու մեզ են հասել, իսկ Տիգրանի աները՝ Միհրդատ Եվպատորը խոսում էր 22 լեզուներով:

7. Որպես վերջաբան, հարկ է նշել, որ հայոց արքա Տիգրան Մեծի մասին մեզ հասած տեղեկությունների 90%-ը հեղինակել են օտար պատմիչներ, ինչպիսիք են Ստրաբոնը, Ապպիանոսը, Պլուտարքոսը, Ցիցերոնը, Դիոն Կասիոսը և այլոք…

Ասորիներ

Ասորիները հնում բնակվում էին Հյուսիսային Իրաքում, Սիրիայում և Հյուսիս-_Արևմտյան Իրանում: Նրանց մայրենի լեզուն ասորերենն է, որը ժամանակին  Առաջավոր  Ասիայում լայնորեն  տարածված  և  գրավոր ու խոսակցական լեզու հանդիսացող  արամեերենի, թերևս, միակ պահպանված բարբառն է:  Մինչև Հելլենիզմի տարածումը Հայաստանում, արամեերենը լայն կիրառություն ուներ նաև Հայոց արքունիքում: Այդ  լեզվով են գրված Արտաշես Առաջինի հողաբաժան սահմանաքարերը: Ըստ ավանդության` իր երկրային կյանքում այդ լեզվով է խոսել նաև  Հիսուս Քրիստոսը: 

  Ասորիները ներկայումս  բնակվում են հիմնականում Իրաքում, Սիրիայում, Իրանում և ԱՄՆ-ում։ Նախկինում ԽՍՀՄ-ում ապրել են 24.000 ասորիներ, որոնցից 5544-ը /ըստ 1970 թ.-ի մարդահամարի տվյալների/ ՀԽՍՀ-ում:  2011 թ.-ի հաշվարկներով Հայաստանում ապրում են 2, 769 մարդ։ Նրանք խոսում են նոր ասորերեն լեզվով, որը արամեերենի, եբրայերենի և արաբերենի պես պատկանում է սեմական լեզվաընտանիքին: Իրենց ասորի համարողների մեծ մասը քրիստոնյաներ են /հիմնականում՝ նեստորականներ/։ 1826-1828  թվականների ռուս-պարսկական պատերազմի ավարտից հետո շուրջ 100 տուն ասորիներ Ուրմիա լճի արևմտյան ափից տեղափոխվեցին Արևելյան Հայաստան։ Նրանք բնակություն  հաստատեցին Ներքին Կույլասար գյուղում /ներկայումս` Դմիտրովկա,  Արարատի մարզ/։ Հետագայում Կույլասարի ասորիների մի մասը վերաբնակվեց Դվին-Ասորի /Վերին Դվին/ և Արզնի գյուղերում։ Ասորիներ ապրում են նաև Արմավիրի մարզի  Նոր Արտագերս /նախկին՝ Մեծ Շահրիար/ գյուղում։ Ասորիների վերջին արտագաղթը տեղի ունեցավ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին։ Հայերի նման ասորիները նույնպես Օսմանյան կայսրությունում ենթարկվեցին ցեղասպանության: Եղեռնից մազապուրծ եղած ասորիներից շատերը  հաստատվեցին Թիֆլիսում, Սանկտ-Պետերբուրգում, Մոսկվայում  և Ռուսաստանի այլ քաղաքներում։ Ռուսաստանում, ինպես նաև  Հայաստանի Հանրապետության տարածքում ապրող ասորիները  ռուսական ուղղափառ եկեղեցու հետևորդներ են: Իսկ, առհասարակ, աշխարհի տարբեր երկրներում ապրող  ասորիները ներկայացնում են չորս եկեղեցիներ՝ նեստորականներ, հակոբիկներ, սրյանիներ ու քլդյանիներ։ Ընդ որում, Սիրիայում «սրյանի» են կոչում  ուղղափառ և  կաթոլիկ եկեղեցիների հետևորդ ասորիներին։ Քլդյանիները Քաղդեական կաթոլիկ եկեղեցուն պատկանող ասորիներն են, ովքեր նախկինում պատկանել են Արևելքի եկեղեցուն։ Հակոբիկյան  եկեղեցին իր դավանանքով բավականին մոտ է Հայ Առաքելական եկեղեցուն:

  Ասորիների հիմնական ազգային տոներն են` Նոր տարի /Հաբ-Նիսան/, որը մեծ շուքով  նշվում է ապրիլի 1-ին: «Մարեզ»-ը կրոնական տոն է, որը նշվում է հունիսի 14-ին, իսկ հուլիսի 3-ին նշվում  է ասորական եկեղեցու տոնը: Ասորիները, որպես քրիստոնյաներ, նշում են նաև եկեղեցական այլ տոներ` Ծաղկազարդ /«Չալու Սուլակա»/, Զատիկ, Աստվածածնի վերափոխման տոն  և այլն: Իսկ օգոստոսի 7-ը Օսմանյան Թուրքիայում ցեղասպանության ենթարկված ասորիների հիշատակի օրն է:                             

 Թեև ասորիները Հայաստանում համարվում ենբ ազգային փոքրամասնություն, սակայն այն գյուղերում, որտեղ նրանք ապրում են խիտ խմբերով /այդ թվում`  նաև Կոտայքի մարզի Արզնի համայնքում/, այնտեղ, ըստ էության, մեծամասնություն են կազմում և ղեկավար դիրք են գրավում Տեղական ինքնակառավարման մարմիններում: Օրինակ` Արզնիում համայնքի ղեկավարը և Ավագանու 9 անդամներից 4-ը ասորիներ են: Ազգությամբ ասորի է նաև գյուղի  միջնակարգ դպրոցի տնօրենը: Ուշագրավ է, որ մարզի միակ Խորհրդային Միության հերոսը` Սերգեյ Սարխոշևը, նույնպես այդ գյուղից է: Արզնի համայնքից է նաև Հայաստանի ասորական «Աթուր» ասոցիացիայի նախագահ, ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր Արսեն Միխայլովը:

Հանրահաշիվ

92.Առաջադրանք

a=85-I   |  a=185-III  |  a=-450 |  a=790-IV |  a=-18-IV | a=298-IV

93.Առաջադրանք

 a=3/4 II  a=5/4 III  |  a= -/10 IV  a=22/9 I |  a=3.5   a=35/6 IV

95.Առաջադրանք

Cosa >0, tga >0 aI   |   Cosa<0, ctga >0 aIII  | sina >0, tga <0 aII  |  ctga<0, cosa<0 aII   

sina<0, cosa >0 aIV  |  Cosa >0, tga<0 aIV

96.Առաջադրանք

a=158    |    a=1.3     |    a=0.3   |   a= 355  

Sina>0           Sina<0            sina>0      sina<0

Cosa<0         cosa<0            cosa>0      cosa>0

Tga<0           Tga>0             tga>0         tga<0

Ctga<0          Ctga>0           ctga>0      ctga<0

Չարլի Չապլինի նամակն իր դստերը

Նամակը շատ հուզիչ էր։ Կարծում եմ, որ այն պետք է կարդալ ցանկացած տարիքում, իսկ ավելի լավ կլինի կարդալ ամբողջ կյանքի ընթացքում։ Այն իսկապես շատ բան է սովորեցնում եւ ասում եմ, որ պետք է կարդալ ցանկացած տարիքում որովհետեւ վստահ եմ, որ եթե ես այս նամակը կարդամ տարիներ անց ես նորից շատ կարեւոր բաներ կհասկանամ, միգուցե կարդալու հետո ափսոսամ իմ կատարած որոշ քայլերի համար, քանի որ այդքան տարիների ընթացքում հաստատ սխլներ կատարած կլինեմ։

  1. Ինչ է իրենից ներկայացնում էոկարիոտ բջիջները(Կենդանական եւ բուսական բջիջների կառուցվածքը)
  2. Գրել պրոկարիոտ բջիջների մասին
  3. Համառոտ ներկայացրու բջջի օրգանոիդները(միտոքոնդրիումներ, քլորոպլաստ, էնդոպլազմային ցանց, գոլջիի համակարգ, ռիբոսոմներ)
  4. ԻՆչ է իրենից ներկայացնում միտոզը(բջջի բաժանում)
  5. Ներկայացնել քրոմոսոմի կառուցվածքը

1.Էոկարիոտ բջիջների շարքին են դասվում կենդանական, բուսական բջիջները ինչպես նաեւ սնկերը, ջրիմուռները եւ այլն։ Էոկարիոտ բջիջները շատ ավելի զարգացած են քան պրոկարիոտները։ Նրանք արդեն ունեն օրգանոիդներ, կորիզ, քորիզակ։ Ի տարբերություն պրոկարիոտների էոկարիոտ բջիջներն ունեն մեկից ավելի քրոմոսոմ, որի շնբրհիվ էլ կարողանում են տրոհվել, բազմանալ։ Էոկարիոտ բջիջների մեջ են մտնում նաեւ բույսերը որոնց բջջի բաղադրության մեջ մտնում են նաեւ քլորոպլաստներ որոնց շնորհիվ նրանք կարողանում են ֆոտոսինթեզ կատարել։

2. Պրոկարիոտ բջիջները կյանքի ամենապարզ ձեւերից են։ Նրանք էոկարիոտ բջիջներից տարբերվում են նրանով, որ չունեն օրգանոիդներ, պլազմատիկ թաղանթ, կորիզ։ նրանք պատված են բջջապատով։ Նրանք ունեն ԴՆԹ որի հաշվին կարողանում են բազմանալ։ ԴՆԹն գտնվում է անմիջապես ցիտոպլազմայում։ Պրոկարոիտների դասին են պատկանում տարբեր բակտերիաներ, վիրուսներ եւ այլն։ Նրանք ունեն միայն մեկ քրոմոսոմ։

3. Բոլոր էոկարիտ բջիջներն ունեն օրգանոիդներ։ Դրանք են միտոքոնդրիումները, էնդոպլազմային ցանցը, գոլջիի համակարգը, ռիբոսոմները, կորիզը։ Կորզը գտնվում է բջջի կենտրոնում որտեղ եւ գտնվում են քրոմոսոմները եւ կատարվում է ԴՆԹի եւ ՌՆԹի սինթեզ։ Միտոքոնդրիումները եւ քլորոպլաստները գտնվում են ցիտոպլազմայում։ Միտոքոնդրիումները բջջում էներգիայի հավաքման եւ պահպանման դեր են կատարում։ Իսկ քլորոպլաստները բուսական բջիջներում կատարում են ֆոտոսինթեզ։ Էնդոպլազմային ցանցը գտնվում է կորիզի մոտ եւ այն լինում է հատիկավոր կամ հարթ։ Գոլջիի համակարգը մասնակցում է սպիտակուցների և լիպիդների ձևափոխմանը և փաթեթավորմանը։

4. Միտզի շնորհիվ կատարվում է բջջի կիսում եւ այդպես նարանք բազմանում են։ Բջջի կիսում է տեղի է ունենում երկու փուլով ինտերֆազ եւ միտոզ։ Միտոզն էլ իր հերթին պաժանվում է փուլերի՝ պրոֆազ, անաֆազ, տելոֆազ, մետոֆազ։ Այս էտապների ժամանակ կատարվում է բջջի բաժանումը։ Անհետանում են կորիզաթաղանթը եւ կորիզակը։ Քրոմատոդներից կազմվում են քրոմոսոմներ, հետո քրոմոսոմների զույգերը բաժանվում են եւ հեռանում են բջջի տարբեր բեւեռներ։ Այդպես բջջի կիսման ժամանակ ամեն դուստր բջջում լինում է հավասար քանակով քրոմոսոմ։ Դրանից հետո բաժանվում են նաեւ օրգանոիդները հետո բաժանվում է բջջիջը եւ այդպես մայր բջջից առաջանում են երկու դուստր բջջիջներ որոնք ունեն նույն քանակով քրոմոսոմներ։

5. Քրոմոսոմը գտնվում է բջջի կորիզում եւ այն պարունակում է ԴՆԹ եւ լավ երեւում է բջջի բաժանման ժամանակ։ Քրոմոսոմներն ունեն թելիկների թելիկների ձեւ։ Նրանք գալարված են եւ կախված գալարվածության աստիճանից կարող է երկարել կամ կարճանալ։ Նրանկ կազմված են քրոմատիդներից որոնք էլ իրենց հերթին կազմված են թելիկներից։

это мой дом
это наше улица
это наше оббежите
вот аудитория номер 10
добры день
аудитория
это карта
наше комната
завтра
урок
на улице
дома
это моей фото
кто что любит
где что находитца
сколько
еда
кто кем хочет бит
улица харьковская
проект Мхитар Себастаци
проект Комитас
проект Колледж
кем бил октавиан август
кем бил Иосиф
кем била Мария
кем бил Исус

1.Ինչ է իրենցից ներկայացնում էուկարիոտ բջիջները(կենդանական բջիջները)։

2.Գրել պրոկարիոտ բջիջների մասին։

3. համառոտ ներկայացրու բջջի օրգանոդները, միտոքոնզդրում, էնդոպլազմային ցանց գոլջի կոմպլեքս և ռիբոսոմներ։

4. ինչ է իրենից ներկայացնում միթոզը, բջջի բաժանում։

5. ներկայացրեք քրոմոսոմի կառուցվածքը։