Ապրիլ ամսվա ամփոփում Աշխարհագրությունից

  • Վերլուծել Արարատի մարզի բնական պայմանների առանձնահատկությունները:
    Արարատի մարզի տարածքների մեծ մասը հարթավայրային է, գտնվում է 800-1000 մ բարձրություններում:
    Մարզի լեռնային մասը զբաղեցնում են Գեղամա լեռների լանջերը և Ուրծի, Դահնակի Երանոսի միջին բարձրության լեռները: Նախալեռներում հիմնականում ջրամերժ ապարների վրա առաջացել է վատահողեր: Այստեղ մակերևույթը մասնատված է: Վատահողերը երկրագործության համար պիտանի տարածքներ չեն: Այստեղ է գտնվում Խոսրովի անտառը, որը հնադիսանում է արգելոց։ Այստեղ է Այղր լիճը, որը ստորգետնյագետակների եւ ջրերի կուտակման արդյունք է։ Կլիման խիստ ցամաքային է: Մթնոլորտային տեղումների տարեկան քանակը 300 մմ: Ամառը շոգ է: Հաճախ ջերմաստիճանը բարձրանում է մինչև +40°C: Բնորոշ են լեռնահովտային քամիները: Ձմեռը ցուրտ է, անամպ, անհողմ: Գարունը կարճատև է: Առաձնապես հաճելի է արևոտ, անհողմ, տևական աշունը, երբ հասնանում են այգիների ու դաշտերի բարիքները: Մարզի հարթավայրային մասի բնական կիսաանապատային լանդշաֆտները խիստ փոփոխված են: Ներկայումս տիրապետում են մարդածին լանդշաֆտները: Բնական հողածածկը, որը հումուսով աղքատ գորշահողերն են, հազարամյակների ընթացքում ոռոգովի երկրագործության պայմաններում վերածվել է կուլտուր-ոռոգելի հողերի: Հարթության ցածրադիր մասերում գոյացել են ճահճուտներ: Կան նաև աղուտներ: Արարատի մարզում է գտնվոuմ Խոր Վիրապի վանքը, ուր, ըստ ավանդության, աքսորված է եղել Սբ. Գրիգոր Լուսավորիչը:
  • Ի՞նչ ընդհանուր և տարբերիչ գծերով են բնութագրվում Վայոց ձորի և Արարատի մարզի գյուղատնտեսթյունը և արդյունաբերությունը:

Արարատի մարզը ՀՀ-ի զարգացած գյուղատնտեսություն ունեցող մարզերից է: Արարատի մարզը տալիս է ՀՀ գյուղատնտեսության համախառն արտադրանքի 14,7%-ը։ Բուսաբուծությունը մի քանի անգամ գերազանցում է անասնաբուծությանը: Վարելահողերը Արմավիրի մարզում կազմում են տարածքի 12,2%։ Արարատի մարզում գյուղատնտեսության զարգացման գլխավոր նախադրյալը արհեստական ոռոգումն է: Բուսաբուծության առաջատար ճյուղերը՝ բանջարաբուծությունը, պտղաբուծությունը և խաղողագործությունը։
Բանջարաբոստանային մշակաբույսերի ցանքատարածություններով, բերքատվությամբ և համախառն բերքով Արարատը երկրորդ տեղում է: Արարատը երկրորդ տեղն է զբաղեցնում նաև խաղողագործության և պտղաբուծության զարգացման մակարդակով, արտադրելով ՀՀ խաղողի և պտղի համախառն բերքի 57%-ը։ Ձկնաբուծությունը նույնպես զարգացած է : Գինու-կոնյակի և պահածոների արտադրության կենտրոններն են Արտաշատ, Արարատ, Մասիս քաղաքները:

Վայոց ձորը Հայաստանի տնտեսապես թույլ զարգացած մարզերից է, առավել զարգացած է գյուղատնտեսությունը։ Վայոց ձորին է բաժին ընկնում ողջ Հանրապետության արդյունաբերական արտադրանքի 1.2 %-ը, գյուղատնտեսական արտադրանքի 2.2 %-ը, շինարարության 3.0 %-ը, մանրածախ առևտրի 0.3 %-ը և ծառայությունների ոլորտի 0.6 %-ը։
Այստեղ ավելի շատ զարգացած է անասնապահությունը քան բուսաբուծությունը։
Վայոց ձորը ապահովում է Հայաստանի ինդուստրիոն արտադրանքի 0,8%-ը։ Արենի, Ագարակաձոր և Եղեգիս գյուղերում գործում են շինանյութերի արտադրության բազմաթիվ կետեր, իսկ Մալիշկա համայնքում՝ ոսկերչական գործարան։

  • Գնահատե՛ք Վայոց ձորի և Արարատի մարզերի տնտեսական զարգացման հնարավորություններն ու  հեռանկարները:
    Վայոց ձորի գյուղատնտեսության առաջատար ճյուղերից է բուսաբուծությունը։ Բուսաբուծության հիմնական ուղղություններն են պտղաբուծությունը, խաղողագործությունը, բանջարաբուծությունը և հացահատիկի արտադրությունը։ Մարզում մշակվող հիմնական մշակաբույսերն են հացահատիկը, ծխախոտը, կարտոֆիլը, խաղողը, հատապտուղները և այլն։ Վայոց ձորի մի շարք ենթատարածաշրջաններ համարվում են Հայաստանի խաղողագործության կենտրոններ, որոնք արտադրում են մեծ ճանաչում ունեցող գինիներ օրինակ՝ «Արենի» և «Վերնաշեն»։ Պտղումներից աճում է ծիրան, բալ, տանձ, դեղձ, խնձոր, սերկևիլ, սալոր, սեխ, ընկույզ, խաղող և մի շարք հատապտուղներ։
    Արարատի մարզը ՀՀ-ի բուսաբուծության եւ հատկապես խաղողագործության գլխավոր կենտրոններից մեկն է։ Կարծում եմ այստեղ էլ ավելի շատկարելի է ուշադրություն դարձնել խաղողագործությանը, քանի որ նրանից ստացված գինիները օգտագործվում են ոչ միայն Հայաստանի շուկայում այլ նաեւ արտահնվում է արտասահման։
  • Առանձնացնել Արարատի և Վայոց ձորի մարզերում առկա բնապահպանական հիմնախնդիրները:
    Արարատի մարզում առաջանում են այնպիսի խնդիրներ ինչպիսիք են երկրորդային աղակալումը եւ այլն։ Ոռոգման հետ կապված՝ առաջանում են բնապահպանական այնպիսի հիմնախնդիրներ, ինչպիսիք են գյուղատնտեսական հողերի երկրորդային աղակալումը և արտեզյան ավազանի աղտոտման վտանգը:
    Մարզի գրեթե բոլոր էկոհամակարգերը ենթարկվում են մարդածին ազդեցության, որի արդյունքում անհետացման եզրին են հայտնվել տասնյակ բուսական և կենդանական տեսակներ, որը և առավել նկատելի է անտառային և ջրային էկոհամակարգերի վրա։ Անտառներում արձանագրվել են վնասատուներով և հիվանդություններով վարակման զանգվածային դեպքեր և հրդեհներ, որոնք կապված են նաև կլիմայի փոփոխության հետ։ Նախորդ տարիներին մարզի անտառծածկույթը զգալի կորուստ է կրել նաև էներգետիկ ճգնաժամի և հրդեհի պատճառով։
  • Ներկայացնել ձեր կողմից առաջարկվող որևէ մարզի ռազմավարական ծրագիր:

Արմավիրի մարզը հայտնի է նրանով, որ այնտեղ զարգացած շատ է գյուղատնտեսությունը եւ Հայաստանի մրգի, բանջարեղենի մեծ մասը ստացվում է հենց Արմավիրի մարզից։ Որպես զբոսաշրջության զարգացման առաջչարկ կարող եմ ասել, որ ավելի շատ պետք է զարգացնել հենց Էջմիածին քաղաքի զբոսաշրջությունը։ Այն Հայաստանի եւ համայն հայության կրոնական կենտրոնն է։ Բացի այդ այն նաեւ հանդիսանում է դպրական կենտրոն։ Արմավիրի մարզը թերություններ ունի այն առումիվ, որ այնտեղ նախատեսված պայմաններ չկան զբոսաշրջիկների համար։ Չկան հյուրատներ եւ հաճախ հանդիպող ուտելու կետեր և պետք է սկզբից լուծել հենց այդ հարցը։

Первая машина в мире

Benz Patent-Motorwagen (с нем.«патентованный автомобиль Бенца») — первый в мире автомобиль с двигателем внутреннего сгорания[1][2][3][4][5][6] (как и автомобиль Даймлера), построенный в 1885 году[7] немецким изобретателем Карлом Бенцем. 29 января 1886 года на него официально был получен патент№37435. Считается первым коммерчески доступным и успешным автомобилем с двигателем внутреннего сгорания
Транспортное средство имеет много общего с современными автомобилями: оно так же оснащалось шасси, бензиновым двигателем, электрическим зажиганием, карбюратором, системой охлаждения, трансмиссией и тормозным механизмом[12]. Тем не менее, Бенц не смог разработать приемлемого решения для осуществления регулировки направления движения автомобиля. «Поскольку я не мог решить теоретическую проблему, связанную с рулевым управлением, я решил построить автомобиль с тремя колёсами», — сказал он позже. К 1893 году немецкий инженер разрешил данный вопрос и, усовершенствовав многие иные элементы конструкции, выпустил новую модель транспортного средства