Զաբել I

Կիլիկիո թագավորությունն ունեցել է Զապել անունով երեք թագուհի: Նշենք, որ միևնույն հիմքից է առաջացել նաև Զապլուն անունը, որը, սակայն, հայկական միջավայրում ընկալվել է իբրև առանձին անուն: Դրա փայլուն վկայությունն է Լևոն III (II)–ի երեք դուստրերի անվանակոչությունը` Զապլուն, Զապել, Սիպիլ։ Այդ իսկ պատճառով Լևոն Մեծագործի առաջին տիկին Զապլունին չենք միավորել Զապել անունը կրող թագուհիներին:

XI դարի երկրորդ կեսին, երբ բուն Հայաստանում անկում էին ապրել հայկական երեք գլխավոր` Վասպուրականի Արծրունյաց (1021 թ.), Անիի կենտրո-նական (1045 թ.) և Կարսի Բագրատունյաց (1065 թ.) թագավորությունները, Հայկական լեռնաշխարհից դուրս` Միջերկրական ծովի հյուսիս–արևելքում, Ռուբեն իշխանը հիմնում է նոր հայկական իշխանություն՝ սկիզբ դնելով երեքհարյուրամյա պետականության։ Դա 1080 թվականն էր:

Նորաստեղծ պետականությունն իշխանության կարգավիճակը պահպանեց մինչև 1198 թվականը, երբ Լևոն II իշխանը հռչակվեց «Թագաւոր ամենայն Հայոց, և նահանգին Կիլիկէացոց, և Իսավռիոյ»: Այդ տիտղոսով Լևոն II–ը (իբրև արքա` Լևոն I–ը) ընդգծում էր իր թագավորության համահայկական նշանակությունը. պատահական չէ, որ ժամանակակիցներն այն ընկալում էին իբրև մեկուկես դար առաջ կործանված Անիի համահայկական թագավորության վերականգնում: Նա մեր պատմության մեջ մնաց «Մեծագործ», «Մեծահաղթ», «Բազմահաղթ», «Բարեպաշտ» պատվանուն–տիտղոսներով: Իշխանության ժամանակաշրջանից մեզ են հասել Կիլիկյան Հայաստանի մի քանի տիրուհիների անունները (Լևոն I–ի կին Մարիամը, Ռուբեն III–ի կին Իզաբելը), որոնց, սակայն, չենք անդրադառնա այստեղ, քանի որ նրանք չեն կրել թագուհու տիտղոս։

Թագուհու տիտղոսը կրած Կիլիկյան Հայաստանի առաջին տիրուհին Զապլունն էր` Լևոն Մեծագործի առաջին կինը, որը շատ տխուր Ճակատագիր ունեցավ։ Արքան դավաճանության համար 1206 թ.՝ մերձիմահ ծեծելուց հետո, բանտարկեց նրան Վահկա բերդում, որտեղ նա մահացավ հինգ տարվա տաժանակրությունից հետո: Մահվանից հետո էլ արքան չներեց թագուհուն հրամայելով նրան թաղել ոչ արքայավայել ծիսակարգով: Նրանից ունեցած դստերը` Ռիթային, Լևոն արքան դաստիարակության հանձնեց իր մորը, ում պատվին էր նա անվանակոչվել։ Արքայադուստր Ռիթան հետագայում դարձավ Երուսաղեմի թագուհի` Հովհան Բրիենի տիկինը…

Հայոց թագուհիներ

Զաբել

I

հին ոչ հաւանէր լինել կին մանկանն 13 (Հեթումը պատանի էր): Այդ պատ-

ճառով ապստամբեց և, մորը ևսնելու պատրվակով (մայրը Կիպրոսի խա- չակիրներից էր), «չոդաւ ի Սելևկիա առ ֆռանկսն»14 Հյուրընկալների օրդենի Պարգևական ամրոցը: Հայիշխանները խիստ զայրացած Զարեյի արարքից և խաչակիրների վերաբերմունքից, պատեհառիթ գտան պատժելու Հյուրըն- կալների օրդենին, Կոստանդինի գլխավորությամբհայկական բանակը պատ շարեց Սելևկիան: Հյաւրընկալները չդիմադրեցին, հանձնեցինբերդը և թա-

գուհուն ն: Այնուհետև Զաբելը համաձայնվեց ամուսնանալ Հեթումի հետ: Սրանով Կոստանդինպայլը և մյուս հայ իշխանները, որոնք կողմնակից էին կենտրոնացված ուժեղ պետության, հաղթանակ տարան կենտրոնախույս ուժերի, այդ թվում խաչակիրների և լատինհոգևորականության դեմ: Հեթու- մը դարձավ Հայոց թադավորել

Այսպիսով, 1226 թ. ոչ միայն իշխանության գլուխ անցավ հեթումյան – ների հարստությունը, այլև միաժամանակ թուլացավ խաչակիրների և լատին տարրերի քաղաքականազդեցությունը Կիլիկիայում: Երկրում վերականգնվեց կարգ ու կանոնը, ստեղծվեցինկենտրոնացված միապետական կարգեր: 

Հայոց թագուհիներ

ուսումնական հետազոտություն

նախագիծ Հայոց թագուհիներ․ ուսումնական հետազոտություն

Փավստոս Բուզանդ, Հայոց պատմություն,

փավստոս Բուզանդ հայոց պատմություն էջ 183

Նախագիծեր՝ Հայոց թագուհիներ․ ուսումնական հետազոտություն

Հատված Փավստոոս Բուզանդի <<Հայոցպատմություն>> գրքից

ԱՐՇԱԿ ԹԱԳԱՎՈՐԻ ԱՆՕՐԻՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ, ԹԵ ԻՆՉՊԵ Ս ՏԻՐԻԹԻ ՉԱՐ
ՄԱՏՆՈՒԹՅԱՄԲ ՍՊԱՆԵՑ ԻՐ ԳՆԵԼ ԵՂՐՈՐՈՐԴՈԻՆ ԵՎ ԻՆՉՊԵ Ս
ՀԱՆԴԻՄԱՆՎԵՑ ԱՍՏԾՈԻ ՄԱՐԴՈԻՑ’ ՆԵՐՍԵՍԻՑ, ԿԱՄ ԻՆՉՊԵ Ս ՍՊԱՆԵՑ
ԻՐ ՄՅՈՒՍ ԵՂՐՈՐՈՐԴՈԻՆ’ ՏԻՐԻԹԻՆ, ԿԱՄ ԻՆՉՊԵՍ ԻՐԵՆ ԿԻՆ ԱՌԱՎ
ԴՆԵԼԻ ԿՆՈՋէ, ԻՆՉՊԵ Ս ՀՈՒՆԱՍՏԱՆԻՑ ՈՎԻՄՊԻԻՆ ԻՐԵՆ ԿԻՆ ԲԵՐԵԼ ՏՎԵՑ.
ԿԱՄ ԻՆՉՊԵՍ ՄՐՋՅՈՒՆԻԿ ՔԱՀԱՆԱՆ ՓԱՌԱՆՉԵՄԻ ԽՈՐՀՐԴՈՎ ՆՐԱՆ
ՍՊԱՆԵՑ’ ՀԱՂՈՐԴՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՄԱՀՎԱՆ ԴԵՂ ԽԱՌՆԵԼՈՎ:
Այն ժամանակները Սյունյաց նախարարներից մեկրճ
Անդովկր, մի գեղեցիկ դուստր ուներ Փաոանձեմ անունուք,
որ շատ հոշակված էր իր գեղեցկությամբ ու պարկեշտո ւ ֊
թյամր։ Ապա Գնեք պատանին’ թագավորի եղբորորդին,
նրան կին առավ։ Այս աղջկա գեղեցկությունը շատ հռչակվեց ու տարածվեց և հնչեց զանազանվայրերում։ Այս համբավից բորբոքված’ Տիրիթը’ Գնելի մյուս հորեղբորորդին,
սիրահարվեց իր հարսինև դրա համար մի հնարք էր որոնում, որ կարողանա իր հարսինտեսներ Երբ իր ցանկությանը հասավ, հարսին տեսավ, այնուհետև սկսեց հնարքներ մտածելայդ կնոջ

Հայոց լեզու – շարադրություն

1.Գրիր փոքր շարադրություն` գործածելով հետևյալ բառերն ու արտահայտությունները։
(Ձմեռային առավոտ, ճքճքան ցուրտ, սառը քամի, բուք, ճռճռալ, սվսվոց, փայլել, մաքուր, հանդարտ, խաղաղություն, հրաշագեղ)

Մի ձմեռային առավոտ, արթնանալով և զգալով ճքճքան ցուրտը իմ մաշկի վրա, վերջնականապես որոշեցի վեր կանալ, հիշելով, որ պատուհանից դուրս խաղում էին ցրտահար ձմռան բուքերը։ Կանգնեցի, նույնիսկ չնայած նրան, որ մինչև հիմա հիշում էի այն հրաշագեղ երազը, որը տեսել էի իմ հանդարտ քնի ժամանակ։ Քայլելով դեպի խոհանոց` քիչ էր մնում հոգնածությունից ընկնեի, բայց բախտի շնորհիվ գիշերվա բացած պատուհանից մինչև հիմա փչում էր սառը քամին, որը օգնեց ինձ արթնանալ։ Պատրաստելով նախաճաշը և նստելով սեղանի մոտ` աչքերս փայլեցին խաղաղության և հանգստի զգացողությունից։ Սենյակից լսվում էր ճոճաթոռի ճռճռոցը և դրսի քամու սվսվոցը, բավականին լավ մթնոլորտ էր։ Մոտ 30 րոպե հետո արդեն պատրաստ էի, դուրս եկա` քայլելով դեպի աշխատանքի վայր` մաքուր ու կապույտ երկնքի տակ