Հայոց լեզու – շարադրություն

1.Գրիր փոքր շարադրություն` գործածելով հետևյալ բառերն ու արտահայտությունները։
(Ձմեռային առավոտ, ճքճքան ցուրտ, սառը քամի, բուք, ճռճռալ, սվսվոց, փայլել, մաքուր, հանդարտ, խաղաղություն, հրաշագեղ)

Մի ձմեռային առավոտ, արթնանալով և զգալով ճքճքան ցուրտը իմ մաշկի վրա, վերջնականապես որոշեցի վեր կանալ, հիշելով, որ պատուհանից դուրս խաղում էին ցրտահար ձմռան բուքերը։ Կանգնեցի, նույնիսկ չնայած նրան, որ մինչև հիմա հիշում էի այն հրաշագեղ երազը, որը տեսել էի իմ հանդարտ քնի ժամանակ։ Քայլելով դեպի խոհանոց` քիչ էր մնում հոգնածությունից ընկնեի, բայց բախտի շնորհիվ գիշերվա բացած պատուհանից մինչև հիմա փչում էր սառը քամին, որը օգնեց ինձ արթնանալ։ Պատրաստելով նախաճաշը և նստելով սեղանի մոտ` աչքերս փայլեցին խաղաղության և հանգստի զգացողությունից։ Սենյակից լսվում էր ճոճաթոռի ճռճռոցը և դրսի քամու սվսվոցը, բավականին լավ մթնոլորտ էր։ Մոտ 30 րոպե հետո արդեն պատրաստ էի, դուրս եկա` քայլելով դեպի աշխատանքի վայր` մաքուր ու կապույտ երկնքի տակ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *