ԳՐԱՖԻԿԱԿԱՆ ԴԻԶԱՅՆԻՏԱՐՐԵՐԸ ԵՒ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԸ


Գրաֆիկական դիզայնն ավելի լավ հասկանալու համար կարևոր է իմանալ այն տարրերի և
սկզբունքների մասին, որոնցից էլ հենց կազմավորվում է դիզայնը: Այդ տարրերն
օգտագործվում են միմյանց հետ համատեղ կամ հակադրվում են տեսողականորեն
տպավորիչ և ազդեցիկ ձևավորումներ ստեղծելու համար:
Գրաֆիկական դիզայնի տարրերն են. Գույն, ձև, գիծ, երկրաչափական մարմին, չափ,
տարածություն, նյութակազմվածք
Գրաֆիկական դիզայներները հետևում են դիզայնի որոշակի սկզբունքներին, որոնք, ըստ
էության, ուղեցույցների մի շարք են, որոնց միջոցով հնարավոր է ստանալ համահունչ
կոմպոզիցիա: Այս սկզբունքներն օգնում են հավասարակշռություն և կայունություն
պահպանել յուրաքանչյուր աշխատանքի մեջ:
Դիզայնի սկզբունքներն են.
Հավասարակշռություն, կոնտրաստ, շեշտադրում, շարժում, շափագրում, ռիթմ։
Բոլորս հավանաբար լսել ենք հին ասացվածքն այն մասին, որ «կանոնները նախատեսված են
խախտելու համար», ինչը, անշուշտ, կարող է ճշմարիտ լինել այս դեպքում: Բայց լավ
գրաֆիկական դիզայները նախ պետք է հասկանա այս սկզբունքները, նախքան դրանք
խախտելու գիտակցված որոշում կայացնելը:
Գրաֆիկական դիզայնի տարրերը
Դիզայնի տարրերն ազդում են ստեղծագործության ընկալման, ստեղծման և օգտագործման
վրա և առկա են դիզայնում՝ անկախ հմտությունից, ճաշակից կամ ոճից։
Գծեր․ Բոլոր գեղարվեստական արտահայտչամիջոցների մեկնարկային կետը՝ գիծը, դիզայնի
ամենակարևոր տարրերից մեկն է: Գիծը կարող է լինել ուղղահայաց, թեք, հորիզոնական և
նույնիսկ կոր։ Այն կարող է ունենալ ցանկացած լայնություն, չափ, ձև, դիրք, ուղղություն կամ
խտություն:

Կետերը ստեղծում են գծեր, իսկ գծերը՝ մարմիններ: Գծերը կարող են ունենալ նաև այլ
բնորոշիչ տարրեր, ինչպիսիք են գույնը, նյութակազմվածքը և շարժումը: Չնայած արտաքին
տեսքին, գծերը կարող են կառավարել դիտողի մտքերն ու զգացմունքները և դիտողի հայացքն
ուղղորդել տարածության միջով:
Թվային դիզայնում գիծը սովորաբար օգտագործվում է տեսողականորեն տարածքները
միավորելու կամ բաժանելու համար: Օրինակ, նավիգացիոն տողը կարող է
բովանդակությունից բաժանվել գծով։
Գույն. Գույնը, թերեւս, դիզայնի ամենաազդեցիկ և ամենակ

Գույն. Գույնը, թերեւս, դիզայնի ամենաազդեցիկ և ամենակարևոր տարրն է: Գույնն ունի
դիտողի վրա անմիջապես ազդեցություն թողնելու հնարավորություն, լինի դա բացասական
կամ դրական։ Ինչպես մյուս տարրերը, այն ունի մի քանի տարբեր հատկություններ՝ երանգ,
հագեցվածություն և խտություն: Ի տարբերություն այլ տարրերի, այն միշտ չէ, որ պետք է
օգտագործվի: Գույնը կարող է օգտագործվել պասիվ կամ ավելի պիգմենտավորված
երանգներով, բայց ավելի ճշտգրիտ է օգտագործել և՛ հագեցած, և՛ պասիվ գույներ:
Կարևոր է նշել, որ չնայած գույնը հիմնական ունի գլոբալ ընկալում, տարբեր մշակույթներում
գույները տարբեր ենթատեքստ ունեն: Օրինակ, որոշ մշակույթներում սպիտակն
ասոցացվում է մաքրության հետ, մյուսները դա կապում են մահվան հետ։

Երկրաչափական մարմիններ. Երկրաչափական մարմիններն ինքնին գծերի համադրություն
են: Երկրաչափական մարմիններ են շրջանները, քառակուսիները, ուղղանկյունները,
եռանկյունները կամ այլ բազմանկյուն պրիզմաներ: Դիզայնի ցանկացած գործ ներառում է
առնվազն մեկ երկրաչափական մարմին: Ինչպես գույնը, այդ մարմինները նույնպես ունեն
տարբեր ասոցիացիաներ: Շրջանը կարող է օգտագործվել միասնություն ցույց տալու համար,
մինչդեռ քառակուսին ավելի համապատասխան է հստակություն ու կառուցվածք ցույց տալու
համար: Երկրաչափական պատկերի գույնը, ոճը, ֆոնը և նյութակազմվածքը(texture)
միանգամայն ազդում են դիտողի ընկալման վրա:
Տարածություն. Ցանկացած երկրաչափական մարմին կամ պատկեր, իր տեղն ունի
տարածության մեջ։ Հանդիսանալով դիզայնի էլեմենտ, տարածությունն իր մեջ ներառում է
պատկերին շրջապատող հատվածը՝ վերևից, ներքևից, աջից կամ ձախից։
Տարածության մեջ գտնվող առարկաները կարող են լինել ինչպես երկչափ, այնպես էլ
եռաչափ հարթություններում: Երկչափ միջավայրում տարածությունը հարթ մակերեսի վրա
երրորդ հարթության պատրանք ստեղծելն է: Ստվերները, ստվերավորումը, պատկերի
չափերը կարող են օգնել որոշել օբյեկտի տեղը տարածության մեջ: Օրինակ, կոճակը կարող է
ունենալ ստվեր, որը ստիպում է մտածել, թե այն համեմատաբար ավելի մոտ է գտնվում
օգտատիրոջը:
Տարածությունը, ինչպես գույնը, տարր է, որը պարտադիր չէ ամենուր միտումնավոր
կիրառել: Բայց կիրառելիս, այն կարող է օգնել շեշտադրելու որևէ օբյեկտ:
Նյութակազմվածք. Նյութակազմվածքը ցույց է տալիս, թե մարմինն ինչից է կառուցված կամ
կազմված։ Դրանք ավելի հաճախ են օգտագործվում՝

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *