Կիսամյակային հաշվետվություն

Ես Արեգ Հակոբյանն եմ։ Ընդունվել եմ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի քոլեջ նույն կրթահամալիրի ավագ դպրոցից։ Սովորում եմ Համակարգչային գեղարվեստական նախագծում բաժնի առաջին կուրսում։ Այստեղ մենք սովորում ենք հիմնական առարկաներ՝ Հայոց լեզու, Ռուսաց լեզու, Գրականություն, Անգլերեն, Կենսաբանություն, Ֆիզիկա, Էկոլոգիա, Հանրահաշիվ, Հայոց պատմություն, Հասարակագիտություն ինչպես նաև մասնագիտական առարկաներ։ Որպես կրթահամլիրի սովորույթ, մասնակցում եմ նաև ճամփորդությունների։ Առաջին ճամփորդությունը տեղի ունեցավ դեռ քոլեջ հաճախելուց առաջ դեպի Վաղաշեն, որեղ էլ ծանոթացանք քոլեջի ուսանողների հետ։ Այնուհետև կատարեցի տարբեր ճամփորդություններ դեպի Արատես, բացի գիշերակացով ճամփորդություններից մասնակցել եմ նաև ճանաչողական էքսկուրսիաների, որոնք անցել են շատ հետաքրքիր։ Սիրով եմ հաճախում քոլեջ և հուսով եմ, այստեղ սովորելով կկարողանամ առաջ գնալ և մասնագիտանալ իմ ընտրած մասնագիտության մեջ։

Կարմիր բլուր. ուրարտական հուշարձան

Ուրատական ո՞ր շրջանի հուշարձան է Կարմիր բլուրը (Թեյշեբաինի) և մշակութային /ի՞նչ ժառանգություն է ներկայացնում։

Ք. ա. 7-րդ թագավոր Ռուսա Բ-ն Իլդարունի գետի ձախ ափին ներկայիս Երևանի տարածքում, հիմնադրում է վարչատնտեսական ու ռազմական նոր կենտրոն, որն ի պատիվ ուրարտական ռազմի աստված Թեյշեբայի կոչում է Թեյշեբաինի։
Տասնամյակներ շարունակ այս տարածքում շինաղբի նույն տեսարանն է։

2․Ինչ խնդիրների առջև է կանգնած Կարմիր բլուր ուրարտական հնավայր։

Տիգրան Մեծ Արքա

Տիգրան Մեծի գահակալումը

  • Պետական կարգը
    Կային գորշակալություններ՝ Հազարապետություն, Սպարապետություն, Մարդապետություն, Մաղխազություն, Թագադիր ասպետություն։ Մարդիկ բաժանված էին կարգերի՝ բդեշխներ, նախարարներ, քրմեր, շինականնե եւ գյուղացիներ։
  • Բանակ
    Տիգրան Մեծի կառավարման տարիներին Մեծ Հայքի բանակի թվաքանակը կազմում էր 300 հազար զինվոր։ 
  • Տիգրանակերտ մայրաքաղաքի հիմնադրումը
    Մ.թ.ա. 80-ական թվականներին նոր մայրաքաղաք կառուցեց  Աղձնիքում՝ Արևմտյան Տիգրիսի վտակ Քաղիրթ գետի հովտում։  Տիգրանը քաղաքը շրջափակեց 25 մետր բարձրության հաստաբեստ պարիսպներով, որոնցում տեղավորված էին ախոռներ և այլ նշանակության շինություններ: Արվարձանում արքան կառուցեց իր պալատը, շուրջը` լճեր, զբոսայգիներ, որսատեղեր ու մի հզոր ամրոց: Տասը-տասնհինգ տարում Տիգրանակերտի բնակչության թիվը հասավ մոտ հարյուր հազարի, ըստ որոշ պատմաբանների` երեք հարյուր հազարի: Դարերի ընթացքում քաղաքը քանիցս թալանվել է, ավերվել ու վերակառուցվել: Արաբների կողմից նվաճվելուց հետո վերանվանվել է Դիարբեքիր և հանդիսացել արաբական ռազմական կարևոր հենակետ:
  • Տիգրան Մեծի մետաղադրամները
    Տիգրան Մեծ հատել է դրամներ որը պետության անկախության եւ ինքնուրույնության մասին է խոսում։ Մետաղադրամների դիմերեսին պատկերված է թագակիր արքայից արքա Տիգրան Մեծի դիմապատկերը դեպի աջ: Պատկերված ատամնավոր թագը բնորոշ է միայն Արտաշեսյանների տոհմի թագավորներին. այն չի հանդիպում այլ պետությունների թագավորների մետաղադրամներին: Ատամնավոր թագի վրա պատկերված են Արտաշեսյանների տոհմի խորհրդանշանները՝ ութ ճառագայթով աստղը (արև), որի երկու կողմում արծիվներ են: Արծիվները պատկերված են շրջված դիրքով, սակայն նայում են միմյանց: Դարձերեսին առկա են դիցաբանական կամ խորհրդանշական պատկերներ, ինչպես նաև արքայի անունն ու տիտղոսը հունարեն գրերով: Մեզ են հասել Արտաշատի պղնձե դրամները, որոնք հատվել են մ.թ 1-2 դարերում:

Առաջադրանքներ

1.Ընդգծիր թվականները։
Մեկից մեկ, հինգհարկանի, մեկ երրորդ, հինգմետրանոց, չորս-չորսյոթանասուներեքիննսունհինգերկու հազար տասնվեց, քառօրյա, քառյակ, եռաժանի, տասականվաթսունյոթերորդհարյուր քսանվեց, հինգհազարանոց, քսան-քսանհինգ, երեքմետրանոց, չորս հազար հինգ հարյուր իննսունինը, տասնամյակ, երեքից չորս, հինգ հազար քառասուն, տասհարկանի, եռօրյա։

2.Բառերը գրիր միասին, առանձին, գծիկով:
Մեկ-մեկ, երկինք-գետին, հասարակական-քաղաքական, պատմաբանասիրական, դեղնակարմրավուն, ձայն- ծպտուն, ռուս-լատիներեն, բաց դեղին, բրոնզեդարյան, դարեր ի վեր, ի դեպ, իզուր, փոխգնդապետ, դույզն-ինչ, բարակ-մարակ, հյուսիսարևելյան, զույք-զույք, ամենաընդարձակ, ամենաբախտավոր, Տեր-Կարապետյան, ծաղկից-ծաղիկ:

3.Անհրաժեշտ տեղում գրիր մեծատառով:
Արաքս գետը սկիզբ է առնում Բյուրակնի բարձրավանդակի աղբյուրներից, հոսում դեպի հյուսիս, այնուհետև արևելք, ապա ճեղքելով Հայկական Պար լեռնաշղթան, դուրս է գալիս Բասենի դաշտ:

Փայտակարանը Մեծ Հայքի տեսնմեկերրորդ նահանգն է Կուր և Երասխ գետերի ստորին հոսանքի շրջանում: